Համաներմամբ ազատ արձակվածներից 101 անձ կատարել է 220 հանցագործություն

Հրապարակող՝

Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Նարեկ Մալյանի դեմ

2019թ․ դեկտեմբերի 25-ի դրությամբ, 2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներումով ազատ արձակվածներից 101 անձ կատարել են 220 հանցագործություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Նրանցից 35-ը կալանավորվել են, 59-ը ստորագրությամբ բաց են թողնվել, 1-ը փախցրած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել»,-նշված է պատասխանում:

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս 6-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներում է կիրառվել 4601 անձի նկատմամբ:

Աղբյուրը՝ Tert.am

Ամենաթարմ