Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել էր Փոքր Վեդի գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս և գողացել ոսկյա ականջօղեր, բջջային հեռախոս և 13 000 ռուբլի։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի վերջերս համաներմամբ ազատ արձակված Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 1975 թ․ ծնված Հակոբ Ալթունյանը։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց կասկածյալի գտնվելու վայրը։
Փետրվարի 11-ին գողություն կատարելու կասկածանքով Ալթունյանը բերման ենթարկվեց աստիկանության Արարատի բաժին։ Նա ձերբակալվել է, գողոնը մասամբ առգրավվել է, կատարվում է քննություն։