Հայաստանը ներկայացնող մարզիկներից դահուկորդ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Համաշխարհային ձմեռային ունիվերսիադայում:
Միքայելյանն ազատ ոճի 10 կմ մրցավազքում 82 մարզիկների պայքարում եզրագիծը հատեց 26-րդը: Դահուկավազքի մրցաշարին մասնակցում են 22 երկրի ներկայացուցիչներ:
Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):
Հաղորդում է 168.am-ը։