Այս օրերին ամբողջ լրատվական դաշտն ու միջազգային մամուլը հեղեղվել է կորոնավիրուսի հետ կապված բացասական նորություններով: Մենք որոշել ենք առանձնացնել համաճարակի դեմ պայքարում առկա դրական նորությունները՝ նպատակ ունենալով փոքր-ինչ թուլացնել ստեղծված խուճապը:
- Չինաստանում վարակվածների 70%-ն արդեն բուժվել է:
- Ավստրալիայում գիտնականները կորոնավիրուսը բուժող երկու դեղատեսակներ են պատրաստվում փորձարկել:
- MetroHealthMedical Center-ը թեստ է ստեղծել, որը անձի վարակված լինելու պատասխանն ընդամենը երկու ժամում է տալիս:
- Իսրայելցի գիտնականները խնդիր են դրել շաբաթների ընթացքում ստեղծել վակցինացիա և 90 օրում այն հասանելի դարձնել հանրության համար:
- Գրիպի դեմ ճապոնական դեղամիջոցներից մեկը կորոնավիրուսով հիվանդների բուժման հարցում լուրջ արդյունքներ է ցուցաբերել:
- Չինաստանում 103 տարեկան կին է բուժել կորոնավիրուսից՝ առանց որևէ լուրջ խնդիրներ ունենալու:
- Կարանիտի ենթարկված տարբեր քաղաքներում օդի մաքրությունը վերականգնվել է: Սա պայմանավորված է մեքենաների չօգտագործմամբ և գործարանային աշխատանքի ժամանակավոր կասեցմամբ:
- Նոր հաշվարկները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետևանքով մահացության հավանականությունը 1.4% է՝ ի տարբերություն նախկինում հաշվարկված 3-5%-ի:
- Չինական, ամերիկական և կանադական առողջապահական տարբեր կազմակերպություններ արդեն նոր վակցինացիաների տարբերակներ են փորձարկում: Եթե արդյունքները դրական լինեն, ապա կանխատեսվում է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում վակցինացիան պատրաստ կլինի հանրության համար՝ ի տարբերություն առաջվա պնդումների, որ առնվազն մեկ-մեկուկես տարի ժամանակ է պետք:
- Իտալիայում կորոնավիրուսի էպիկենտրոններից մեկում՝ Կոդոգնոյում, վարակի նոր դեպքերի թիվն սկսել է նվազել: Սա պայմանավորված է քաղաքացիների ինքնամեկուսացմամբ և կառավարության կողմից տարվող աշխատանքների:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։