ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ COVID-19-ը հաղթահարելու կապակցությամբ հանդես է եկել կոչով:
Քարտուղարը համավարակի ընթացքում մինչև տարեվերջ գլոբալ համերաշխության և համաշխարհային հրադադարի կոչ է արել:
«Փոխկապակցված աշխարհում ժամանակն է ընդունել մի պարզ ճշմարտություն՝ համերաշխությունը անձնական շահ է: Եթե մենք դա չհասկանանք, բոլորը կպարտվեն»,- ասել է նա:
Նա ընդգծել է այս պահին համերաշխության անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ այն երկրները, որոնք ամենաքիչն են ունակ հաղթահարել COVID-19-ը, չափազանց քիչ օգնություն են ստացել:
Գուտերեշը նաև առիթն օգտագործել է կրկնելու համար համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի մասին իր կոչը:
«Ես կոչ եմ անում ակտիվացնել միջազգային ջանքերը՝ Անվտանգության խորհրդի գլխավորությամբ, մինչև այս տարվա վերջ գլոբալ հրադադարի ռեժիմի հասնելու համար: Մենք ունենք 100 օր: Ժամանակը գնում է»: