ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ բրիգադները», հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ավելի քան 50 իսրայելական ռազմական դիրքերին:
Խմբավորման հայտարարության համաձայն՝ մի շարք հատվածներում պաշտպանությունն ընկել է, և նրանք շարունակում են մարտերը 25 դիրքերում։
«Ալ-Կասամ բրիգադների մարտիկներին հաջողվել է հատել թշնամու գիծը և համակարգված հարձակում սկսել Գազայի հատվածում և օկուպացիոն բանակի հարավային շրջանի ավելի քան 50 դիրքերի վրա»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ։