fbpx
Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը չի պատրաստվում հրադադարի գնալ

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամ չէ դադարեցնել կրակը ու այդ մասին լուրերը կեղծ են։

Այս մասին հայտնել է խմբավորման քաղաքական բյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը՝ Twitter-ում, այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել, որ խմբավորումը համաձայնել է մայիսի 20-ից հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկին։

Նա ասել է, որ հակամարտության դադարեցման միջնորդների ջանքերը լուրջ են և մշտական, բայց իրենց ժողովրդի պահանջները նույնպես լավ հայտնի են։

Հիշեցնենք, որ Իսրայել-Պաղեստին սրված հակամարտությունը զինված բախումների մակարդակում է մնում մինչ օրս։ Կողմերը շարունակում են հրթիռակոծություններն ու ավիահարվածները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ