fbpx
Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել սկսել պատանդների ազատ արձակման նոր համաձայնության քննարկումը. WSJ

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է սկսել Գազայի հատվածում պատանդներին ազատելու նոր համաձայնության քննարկումը։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ այս նախաձեռնությունը «նշանակում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման զգալի փոփոխություն»։
«Շարժումը շաբաթներ շարունակ պնդում էր, որ պատանդների վերաբերյալ բանակցություններ կվարի միայն որպես համապարփակ համաձայնագրի մի մաս, որը վերջ կդնի հակամարտությանն անկլավում»,- նշում է թերթը։

Reuters գործակալությունն էլ, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են մեկամսյա զինադադարի շուրջ, որի ընթացքում կարող է տեղի ունենալ գերիների փոխանակում։

Այդ արդյունքը ձեռք է բերվել ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի հովանու ներքո անցած տարեվերջին մեկնարկած բանակցություններում։ Դեռ հայտնի չէ, թե հրադադարը երբ կարող է ուժի մեջ մտնել։
ՀԱՄԱՍ-ը պնդել է, որ հարցի վերաբերյալ հետագա քննարկումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կողմերը պայմանավորվեն մշտական ​​զինադադարի հարցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ