Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նոյեմբերի 14-ին կայցելի Բաքու՝ մասնակցելու աշխարհի հոգևոր առաջնորդների գագաթաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացում են պատրիարքի մամուլի ծառայությանը։
«Այցի շրջանակում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կօծի նաև Բաքու քաղաքի Ուղղափառ սուրբ կանանց տաճարը»,-նշված է հայտարարության մեջ։
Բաքվում նոյեմբերի 14-15-ին տեղի կունենա աշխարհի կրոնական առաջնորդների 2-րդ գագաթաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ՈւՄՎ) նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին և ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։ Հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգևոր առաջնորդներ տարբեր երկրներից։ Գագաթաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը և Ադրբեջանի իշխանությունները։
