fbpx
Իրավական

Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված․ Վերաքննիչը մերժեց բողոքը

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանները բողոք էին ներկայացրել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ։

Բողոքն այսօր քննվել է ՀՀ Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ։

Արդյունքում, դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը ու Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելու մասերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ