fbpx
Իրավական

Քաջարանի բնակիչը Telegram-ով սփայս է գնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 31-ին Քաջարանի 30 և 32 տարեկան երկու բնակիչ Արենիի Հին շուկա կոչվող տարածքից՝ մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մեքենայում հայտնաբերվել է դեղնավուն, չորացված, մանրացված զանգված, որը, ըստ վարորդի, սփայս տեսակի թմրամիջոց է։

Նա ոստիկաններին ասել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով նախորդ օրը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ