Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել զոհվածների համար համազգային լռության րոպեի մասին։
«Այսօր ես ստորագրեցի համազգային լռության րոպեի մասին կարևոր հրամանագիրը։ Ամեն առավոտ ժամը 9.00-ին (Մոսկվայի ժամանակով 10.00-ին) մեր ողջ երկրում մենք կհիշենք ուկրաինացիներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը»,- ասել է Զելենսկին իր ուղերձում։

