Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության տոնի կապակցությամբ՝ հուլիսի 3-ին ժ. 20:00-ին ԱՄՆ դեսպանատունը սիրով հրավիրում է Գաֆէսճեան քանդակների պարտեզ՝ որտեղ բացօթյա համերգով հանդես կգան ամերիկյան ջազային դիվա Ժիզել Ջեքսոնը և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ ներկայացնելով մի հրաշալի երաժշտական հրավառություն սոուլ, դիսկո, մոթաուն, բլյուզ և ջազ ժանրերի սիրահարների համար:
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը ունկնդրելու Ժիզել Ջեքսոնին և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդին հուլիսի 3-ին, ժ 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Միացեք մեզ և հրավիրեք ձեր ծանոթներին և գործընկերներին: