Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, ըստ որի, երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվել է: Նշվում է, որ հենց այդ պատճառով է, որ չի կայացել նրա հերթական համերգը: Ռուսական «Риа новости»-ն կապ է հաստատել երչուհու համերգային տնօրենի հետ, որը հերքել է լուրը:
«Նրա ինքնազգացողությունը լավ է: Չի հոսպիտալացվել: Համերգը չի կայացել զուտ տեխնիկական խնդիրների պատճառով»,- ասել է Ուսպենսկայայի ներկայացուցիչը:
Երգչուհու համերգը նախատեսված էր Բարնաուլում: Այն պետք է տեղի ունենար այսօր՝ ապրիլի 22-ին: Հոսպիտալացման մասին տեղեկությունը հայտնել էր ТАСС գործակալությունը: Դա հաստատել էին համերգի կազմակերպիչները: Նշվում էր, որ Ուսպենսկայան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: