Փաստերի ստուգման հարթակը խորքային ուսումնասիրություն է կատարել Վովա Գասպարյանի և իր արյունակիցների ունեցվածքի հետ կապված։
«Այս տարվա հունիսին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա և 1 ավտոտնակ։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ ունեցվածք են հասցրել ձեռք բերել բացառապես ուժային կառույցներում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետը և նրա հետ փոխկապակցված անձինք այս տարիների ընթացքում։
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը ԽՍՀՄ զինված ուժերում ծառայությունից հետո՝ 1982 թվականից, աշխատել է Ներքին գործերի համակարգում, ապա անկախ Հայաստանում զբաղեցրել ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, եղել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, ոստիկանության պետ։ Ուժային կառույցները լքել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո։
Գասպարյանը վերջին անգամ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել է 2018 թ. մայիսի 31-ին՝ ոստիկանապետի պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ, թեպետ որևէ արժեքավոր գույք և եկամուտ չի նշել։ Հայտարարագրից տպավորություն է, որ նախկին ոստիկանապետը համեստ աշխատավարձով ապրող պաշտոնյա է եղել։ Նա որպես եկամուտ նշել է իր աշխատավարձը՝ 2 մլն 484 հազար 209 դրամ, ինչպես նաև 2 հազար ԱՄՆ դոլար և 3 մլն դրամ կանխիկ գումար: Ոչ մի անշարժ գույք՝ բնակարան, հողամաս և այլն, Գասպարյանը չի հայտարարագրել, ընդամենը մեկ շարժական գույք՝ մարդատար VAZ 21013 ավտոմեքենա»:

Հոդվածն ամբողջությամբ՝ Fip.am-ում։

