FIP
DW-ի ռուսական ծառայությունը Քոչարյանի հանրահավաքի մասնակիցների սխալ թիվ է հրապարակել․ FIP
Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ լուսաբանելով երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ազատության հրապարակում կայացած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, սխալ ինֆորմացիա է հրապարակել։ Այս մասին տեղեկանում ենք Փաստերի ստուգման հարթակի (FIP) Facebook-ի էջից։ Ծառայությունը նշել է, թե իբր, երեկվա հանրահավաքին տարբեր հաշվարկներով ներկա է գտնվել 10-12 հազար մարդ։ Ըստ FIP-ի՝ այս թիվը չի համապատասխանում իրականությանը ու, ըստ «Իրազեկ քաղաքացիների…
Համեստ ոստիկանապետն ու ունևոր հարազատները․ ինչ ունեն-չունեն Գասպարյանները․ Fip.FIP
Փաստերի ստուգման հարթակը խորքային ուսումնասիրություն է կատարել Վովա Գասպարյանի և իր արյունակիցների ունեցվածքի հետ կապված։ «Այս տարվա հունիսին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ…
Երբ օգնության են գալիս «հնդիկները»․ FIP-ի վերլուծությունը՝ կեղծ լայքերի թեմայով
FIP-ը գրում է․ Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։ Հետևաբար, նրանք հաճախ ձգտում են այս կամ այլ կերպ մեծացնել դրանց թիվը։ «Լայքերի» քանակը արհեստական կերպով մեծացնելու տարատեսակ ճանապարհներ կան, որոնցից ամենատարածված մեթոդներն են վճարովի գովազդը և կեղծ օգտահաշիվները։…
Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում․ FIP (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
FIP-ը գրում է․ «Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport տելեգրամյան ալիքն է։ Այս ալիքը թեև բացվել է ընդամենը ամիսներ առաջ, իսկ հիմնադիրները հայտնի չեն, այնտեղ հայտնվող տեղեկությունները ստեղծման իսկ օրից հայտնվում են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերում։ Հաշվի առնելով, որ այս ալիքից տարածվող լուրերը մեծ…
Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում․ FIP (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փաստերի ստուգման հարթակը Youtube-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրված է․ «Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում»։
Թշնամուն անցած հայկական տարածքների մասին տեղեկության Մինասյանի աղբյուրը Ադրբեջանն է․ FIP
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 27-ին հրապարակեց «Ստի վերջը» խորագրով տեսաուղերձների վերջին մասը։ «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում» վերնագրով տեսանյութում Մինասյանը, բացի «հեղափոխական» բորշչ պատրաստելուց, հանդես է եկել որոշ կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններով։ Նա, մասնավորապես, նշել է, որ երթևեկության կանոնների խախտման տուգանքներն ավելացել են…
Արցախի նախկին փոխվարչապետը 62.5 հազար դրամով վարձակալում է Զեյթունի այգին
Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն…
Ի՞նչ պայմանավորվածություններ կան գազի գնի շուրջ և, ի՞նչ հետևանքներ կունենա դրանից հրաժարվելը
Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։ Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում…








