Չինաստանը հանդես է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգայնա-իրավական հիմքեր չունեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Իրանի երեք ֆիզիկական անձանց և մեկ կազմակերպության դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար, որոնք քանիցս հերքել են ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանը:
«Չինաստանը հանդես է գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հիմնավորված չեն միջազգային իրավունքով»,-ասել է դիվանագետը:Վան Վենբինն ընդգծել Է, որ Չինաստանը կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին՝ պահպանել հանգստություն և զսպվածություն, խրախուսել և աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստում են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, և համատեղ օժանդակել իրադրության ապաԷսկալացմանը:
Եվրոպական միությունը հոկտեմբերի 20-ին պաշտոնական հանդեսում հրապարակել է Իրանի երեք ֆիզիկական անձանց և մեկ կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար: Դրա հետ մեկտեղ մատակարարումների ապացույցներ չեն տրամադրվել: Իրանից ֆիզիկական անձանց և կազմակերպության դեմ պատժամիջոցներն ընդունվել են ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման համար»: Դրանք ուժի մեջ են մտել: