Հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Սերբիա հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:

Սերբիայի նախագահը Թուրքիա կատարած այցի շրջանակներում նաև կմասնակցի Թուրքիա-Սերբիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:

Ամենաթարմ