fbpx
Սպորտ

Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի:

Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Նշենք՝ օլիմպիական խաղերի ավանը բացվելու է հունվարի 27-ին: Հենց այդ օրվանից էլ Պեկինը պատրաստ կլինի ընդունելու մարզիկներին:

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մեկնարկը տրվելու է փետրվարի 2-ին: Այն Աթենքից Պեկին է ժամանել հոկտեմբերի 20-ին:

Ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ