Աշխարհ

Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ Մինսկի խմբի շրջանակներում

Երկար դադարից հետո առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին և միասնական հանդիպում են ունեցել Հայաստանի Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։

Այս մասին համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել։

Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության դեէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը: Համանախագահները հայտնել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի կողմից ձեռնարկվող անհրաժեշտ գործողությունների ու քայլերի ողջ շրջանակին», – մասնավորապես ասված է հայտարարությունում:

Համանխագահները նաև ողջունել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր 2 երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ