fbpx
Կառավարություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հայ փախստականների հարթակի համակարգողի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։


Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»֊ի ձևավորման նպատակները և աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց առջև ծառացած մարտահրավերները և համակարգված աշխատել այդ հարցերի հասցեագրման ուղղությամբ:


Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը՝ որպես փախստականների խնդիրների հասցեագրման և դրանք ավելի տեսանելի դարձնելու հարթակ: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փախստականների հարցին բախվել է դեռ անկախության հռչակումից առաջ, երբ հյուրընկալեց հայ փախստականների առաջին ալիքը Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և Ադրբեջանի այլ քաղաքներից, որոնք հետագայում համալրեցին Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող շրջաններից տեղահանվածները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ