Լաոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հրապարակող՝

Գյումրի-Բավրա ճանապարհին Opel-ը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել:

Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ