Հանքավանը կմիանա Ապարանին նոր ճանապարհով

Ամենադիտվածներ

,
mayruxi

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, կառավարության նիստում քննարկվեց Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհի կառուցումը։ Նշվեց, որ այս նոր նախագիծը խոշոր նշանակություն ունի, քանի որ Հանքավանը, լինելով զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող տարածք, մինչ այժմ ներդրումային հետաքրքրությունների պակաս էր զգում՝ փակուղային դիրքի պատճառով։

Նոր ճանապարհի կառուցմամբ Հանքավանը (Հրազդանի տարածաշրջանը) կմիանա Ապարան համայնքին՝ ապահովելով միջանցիկ երթևեկություն։ Դա կնպաստի ներդրումային հոսքերի ավելացմանը և կբացի նոր հնարավորություններ տարածաշրջանի զարգացման համար։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ոչ միայն Հանքավանի, այլև ողջ Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային զարգացման համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ