fbpx
Կրթություն

Հանրակրթական և ավագ դպրոցներում փոխադրման քննություններ չեն անցկացվի․ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում անդրադարձավ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 4-րդ և 9-րդ դասարանների կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններին՝ նշելով, որ դրանք չեն կայանա։

«Աշակերտների մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատակնների հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք կհամարվեն քննական։ Դրանց հիման վրա 4-րդ և 9-րդ դասարանների աշակերնտերը կփոխադրվեն հաջորդ կրթական աստիճան», – ասաց Հարությունյանը։

Նա նշեց նաև, որ փոխադրման քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում և ամփոփումը տեղի կունենա նույն սկզբունքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ