fbpx
Հասարակություն

Հարնապետական ծննդատանը գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիան. Հայկուհի Խաչատրյան

Հանրապետական ծննդատանը իր ծննդաբերած երեխային այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բաց նամակ պրն վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ձեր ջանքերը ապարդյուն են շատ հարցերում, մասնավորապես՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու, քանի դեռ չեք արգելակել մեր երկրում ահագնացող և քաղցկեղի նման տարածվող Հանրապետական ծննդատանը իրականացվող և գործող մանկավաճառության և դոնորների մաֆիան։

Բարև Ձեզ, պրն վարչապետ, ես անհայտացած նորածնի մայր եմ։ Ս/ թ սեպտեմբերի 24-ին ծննդաբերել եմ տղա երեխա,բժիշկների պնդմամբ՝ երեխաս մահացել է և հարուցվել է քրեական գործ։ Այս օրերի ընթացքում ոչ մի կերպ չի հայտնաբերվում իմ երեխայի մարմինը, որը փաստում է երեխայիս առևանգելու մասին։ Ես թոքի ինֆարկտով օրեր շարունակ գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում և դեռ 6-7 ամիս բուժման կուրս պիտի անցնեմ և անձամբ չեմ կարող հանդիպում խնդրել և իրազեկել։ Խնդրում եմ հետամուտ լինել դեպքի բացահայտման հարցերում։ Այս օրերի ընթացքում Հանրապետական ծննդատան հետ կապված մոտ 500 դիմում բողոքներ ունեմ հավաքագրած և բազմաթիվ քաղաքացիների դեպքերի պատմությունների մասին տեղեկություններ ունեմ, որ մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=514514032721924&id=100024899953681

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ