fbpx
Սպորտ

Մբապեի և Իկարդիի դուբլերը․ ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՊՍԺ»-ն Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ջախջախիչ հաղթանակ է տարել «Մարսել»-ի նկատմամբ։ Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Մաուրո Իկարդին։ Այնուհետև նույն խաղակեսի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվին դուբլ է ձևակերպել։

32-րդ րոպեին փարիզյան ակումբինն էլ ավելի առաջ է մղել Կիլիան Մբապեն, որ խաղի վերջնամասում ևս դուբլի հեղինակ է դարձել։

https://www.youtube.com/watch?v=ijHJNjUI4mo

Ներկայումս «ՊՍԺ»-ն ունի 27 միավոր և գլխավորում է ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: Իսկ «Մարսելը» 7-րդ տեղում է՝ 16 միավորով։

Հաջորդ տուրում նոյեմբերի 1-ին «ՊՍԺ»-ն կհյուրընկալվի «Դիժոն»-ին։ Իսկ Նոյեմբերի 2-ին տեղի կունենա «Մարսել»-«Լիլ» մրցավեճը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ