fbpx
Հասարակություն

Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի

Այս տարի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի: Տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Այն իրականացվում է ռուսական «Green Trees» ընկերության կողմից:

Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է:

Ընկերության ներկայացուցիչ Վալերիյ Ռոլդուգինը aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տոնածառը եկել է Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից:

«Տոնածառի բարձրությունը 35 մետր է: Տոնածառի վրա մեծ լուսավորություն կլինի: Լուսատու շղթաների երկարությունը 220 մ է:  Նոր խաղալիքներ ևս բերվել են: Դրանք թվով 1550 են», – ասաց նա:

Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին:

Ընկերության կազմակերպիչներից տեղեկացանք նաև, որ նախորդ տարի ընկերության տոնածառներից տեղադրվել էր նաև Ազատության հրապարակում ՝ 20-22 մետր բարձրությամբ:

Տոնածառի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են նախորդ հանգստյան օրերին:

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում», – գրել է նա:

Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծեց, որ Ամանորին Մոսկվան 80 տոկոսով զարդարված է լինում կազմակերպության նմանատիպ տոնածառներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ