ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ։
Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։
Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում են դիմակ»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2668913196762392?__cft__[0]=AZVdv0WksQtKLJ2qreCNuU1JfHbxV1aBjDbfO2VeBerrP1I5iFnNBFYlnBoeAfCc-NPrGps9W6hvBHvK4nk7WfHl7x7GU-eUhLl12RyiQi1Psx5tDXUfJFFEfoyfSQOaH2acWYE7Qy4OenhPJcW_LUOCSqA5o8qaPLGSXM5MDQD1VA&__tn__=%2CO%2CP-R