Մարզեր

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը. արմավիրցիներն ու համայնքի հյուրերն այսուհետ կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր, հայտնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական փողոցը, կհեռացվի մշակույթի տան հարակից հրապարակի ասֆալտե շերտը, կհարթեցվի գրունտով և կսալիկապատվի: Կվերականգնվի ջրավազանի արտաքին տեսքը, կտեղադրվեն նստարաններ և շատրվանների շահագործման նոր համակարգ:

Նախատեսվում է նաև մշակույթի տան հարակից մայթի հիմնանորոգում, ծառուղում նոր ծառերի տնկում, ոռոգման համակարգի, ինչպես նաև մայթի և հրապարակի լուսավորության համակարգի հիմնանորոգում, զրուցարանի և սանհանգույցի կառուցում:

Բարեկարգման ծրագրի իրականացմամբ կապահովվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ