Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում է կատարվել։
- ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին նախագիծը
- Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ. ՊԵԿ
«ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։
Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական»,- ասված է հաղորդագրության մեջ։