fbpx
Էկո

Ամուլսարի հանքի բացումը պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան

«Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի»: Այս մասին 2021թ. սեպտեմբերի 24-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Հարցին, թե դրա վերաբերյալ բնապահպանների հետ հանդիպումներ ունեցել եք, փոխվարչապատն արձագանքել է. «Ես նկատի ունեմ, որ դա պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան: Երբ նշվում է, որ ես հակված եմ, որ Հայաստանում աշխատի որևէ հանք, բացվեն աշխատատեղեր, բյուջեում լինեն հավելյալ գումարներ, որոնք կփակեն նշված ծակուծուկերը, բնականաբար, ես դա ասում եմ բնապահպանական նորմերին համապատասխանության պարագայում»:

Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ հարակից համայնքները կտուժեն, և մարդկանց առողջությանը վտանգ կսպառնա, Պապիկյանն արձագանքել է. «Ես կարծում եմ՝ մենք չենք կարող անել բան, որը նման ռիսկեր կարող է բերել: Միշտ կարող են լինել մարդիկ, ովքեր կհակարդարձեն, կունենան այլ կարծիքներ: Խոսքը վերաբերում է հիմնավոր հարցերին ու հիմնավոր պատասխաններին: Ամեն ինչ փաստերի դաշտում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ