ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է․
«Կինս երկար տարիների աշխատանքային փորձով պրոֆեսիոնալ թարգմանիչ է: Նա բանավոր և գրավոր թարգմանությամբ սկսել է զբաղվել ավելի վաղ, քան ես անցել եմ պետական աշխատանքի:
Քչերը գիտեն, որ նույնիսկ ամենակրիտիկական պահերին, երբ իմ աշխատած պետական մարմնում թարգմանիչ չէինք կարողանում գտնել, (օրինակ՝ շատ ուշ էինք իմացել թարգմանչի անհրաժեշտության մասին), կինս չէր կարող գալ ու աշխատել այդ միջոցառման թարգմանությամբ:
Իհարկե որևէ օրենք ոչ ինձ և ոչ էլ կնոջս դա չէր արգելում, նա կարող էր պայմանագիր կնքել, օրինակ՝ ԱԺ աշխատակազմի հետ և հանգիստ կատարեր իր աշխատանքը: Բայց ինձ համար դա անընդունելի էր, քանի որ անաչառ անձի մոտ դրանով կարող էր կասկած հարուցվել, որ առկա է շահերի բախում, կարող էր որևէ մեկը կարծել, որ դրանում առկա է կոռուպցիոն երևույթ:
Հանրային ծառայողը, բացի օրենքով նախատեսված ուղիղ արգելքից, պարտավոր է ցուցաբերել այնպիսի վարքագիծ, որն անաչառ դիտորդի մոտ որևէ կերպ չի առաջացնի կոռուպցիոն երևույթի մասին նույնիսկ կասկածները»:
https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1265774763632310