Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում լրատվական կայքերը. Մարիամ Փաշինյանը

Հրապարակող՝

Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում լրատվական կայքերը. Մարիամ Փաշինյանը

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են:

Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»:

Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»:

Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2408465939430680&id=100008018927331

Ամենաթարմ