Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցության (ALDE) գլխավոր քարտուղար՝ Յակով Մորոզա-Ռասմուսենը ցավակցական հաղորդագրություն է, որում ասվում է, որ կյանքից վաղաժամ հեռացել է կուսակցության նախագահ Հանս վան Բալենը։ Նրա հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Խորը կսկիծով և ծանր սրտով մենք հայտարարում ենք, որ պարոն Հանս վան Բալենը, ALDE կուսակցության նախագահը, խաղաղ կյանքից հեռացավ հինգշաբթի 29 ապրիլին, ուշ երեկոյան՝ կարճատև հիվանդությունից հետո:
Նա 60 տարեկան էր: Բալենն ուներ կին՝ Ինեկեն և որդի՝ Ռոբերտը:
Ջերմեռանդ և նվիրված լիբերալ ՝ Հանսը քաղաքական կարիերայի ընթացքում ծառայեց իր երկրին և գլոբալ լիբերալիզմին՝ լինելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ (1999-2009), Եվրախորհրդարանի անդամ (2009-2019), որպես Լիբերալ Ինտերնացիոնալի նախագահ (2009-2014) և ALDE կուսակցության նախագահ (2015-):
ALDE կուսակցության բյուրոյի, քարտուղարության և ամբողջ ազատական ընտանիքի մտքերն ու ցավակցությունները այս ողբերգական պահին նրա ընտանիքի հետ են»,-ասված է ALDE կուսակցության գլխավոր քարտուղար Յակոբ Մորոզա-Ռասմուսենի հաղորդագրության մեջ։