Հապալասը հարուստ է B խմբի, A և C վիտամիններով, պարունակում է նաև կալցիում, մանգան, մագնեզիում։
Հակաօքսիդանտների բարձր պարունակության շնորհիվ հապալասն օգտակար է ազատ ռադիկալների ազդեցության չեզոքացման հարցում, ինչպես նաև նվազեցնում է ուռուցքների, ինչպես նաև սրտի, անոթների, աչքի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Հակաօքսիդանտներն օգտակար են նաև օրգանիզմի բորբոքային պրոցեսների կանխման համար։
Հապալասի պարբերական օգտագործումը կարող է նպաստել արյան մեջ խծոլեստերինի մակարդակի նվազեցմանը, ճնշման կարգավորմանը, կարող է կանխել շաքրաային դիաբետի առաջացումը, ինչպես նաև արագացնել բջիջների վերականգնման գործընթացը։
Հապալասն օգտակար է նաև դիարեայի, գաստրիտի, խոցային հիվանդությունների դեպքում։ Հատապտղի տերևները օգտակար են շաքարային դիաբետ ունեցողների համար. նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։
Ցանկալի չէ հապալաս օգտագործել միզաքարային հիվանդությունների դեպքում, հատապտղի չարաշահումը կարող է ալերգիայի, փորկապության պատճառ դառնալ։