Cadena Ser-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիին» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել Աշրաֆ Հաքիմին։ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հաքիմը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։
«Բորուսիայի» հետ Հաքիմիի պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը։ 21-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 54 մլն եվրո։
Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից է կապված՝ «Մանչեսթեր Սիթիի»՝ Աշրաֆին ձեռք բերելու հնարավորությունը։ Խոսքը թիմին երկու տարով Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի մասնակցությունից զրկելու գործի մասին է։ Եթե դատարանը թիմի կողմից լինի, նրանք կսկսեն «Ռեալի» հետ բանակցությունները։