Աշխարհ

Հարավային Կորեան մտադրություն ունի ռազմական ռոբոտներ ստեղծել կենդանիների տեսքով

Հարավային Կորեան պատրաստվում է մարդկանց, կենդանիների և միջատների տեսքով ռազմական ռոբոտներ ստեղծել: Հայտնում է Yonhap գործակալությունը:

Հարավային Կորեայի՝ զենքի գնման գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ կենսաչափական տվյալներով օժտված ռոբոտներն ապագա ռազմական գործողություններում կփոխեն ուժերի բաշխումը, ինչպես նաև ակնկալվում է, որ այս տեսակի տեխնոլոգիաները դրական ազդեցություն կունենան և ակտիվորեն կներմուծվեն ռազմատեխնիկական արդյունաբերության մեջ:

Երկրի զենքի գնման գործակալության ներկայացուցիչը պարզաբանել է, որ ռազմական ռոբոտները կմասնակցեն որոնողափրկարարական և հետախուզական գործողություններին: Ռոբոտների ստեղծման համար կօգտագործվի կենսաչափական տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պատճենել կենդանի օրգանիզմների եզակի և յուրօրինակ գործառույթներն ու գործընթացները: Ակնկալվում է, որ թռչուններին, օձերին և այլ կենդանիների նմանակող ռոբոտները հետագայում երկրի զինված ուժերի մաս կդառնան:

Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, Հարավային Կորեայում նման ռոբոտները կգործարկվեն արդեն 2024թ.-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ