fbpx
Աշխարհ

Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը գրիպի H1N1 վիրուսի պատճառով

Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանը հունվարի 11-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ից փակ կլինի մինչև հատուկ կարգադրություն, ինչը կապված Է հանրապետություն գրիպի H1N1 վիրուսի՝ թափանցման սպառնալիքի հետ: Այդ մասին, հայտնել Է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության տվյալների, հունվարի 10-ին Հարավային Օսիայի Անվտանգության խորհրդն «արտակարգ նիստ Է անցկացրել Վրաստանում H1N1 տեսակի գրիպի (խոզագրիպ) վիրուսի տարածման կապակցությամբ, որի զոհ Է դարձել արդեն 13 մարդ»:

«Հանրապետության տարածքում վիրուսի հնարավոր տարածումը կասեցնելու նպատակով որոշում Է ընդունվել հունվարի 11-ին ժամը 20:00-ից մինչև հատուկ կարգադրություն ժամանակավորապես դադարեցնել Հարավային Օսիայում Վրաստանի հետ պետական սահմանի հատման վայրերի աշխատանքը՝ »,-ընդգծել են գերատեսչությունում: Հունվարի 10-ին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հաստատել Է, որ վիրուսի զոհ Է դարձել 13 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ