Հարավկորեացի երկրպագուները պատրաստվում են հայց ներկայացնել Յուվենտուսի դեմ

Ամենադիտվածներ

Հարավկորեացի երկրպագուները պատրաստվում են դատի տալ իտալական «Յուվենտուսին», քանի որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ, երբ վերջինիս ակումբը Սեուլում մրցում էր Հարավային Կորեայի K-լիգայի աստղերի հավաքականի հետ։

Խաղի պայմանների համաձայն՝ պորտուգալացին պետք է խաղար 45 րոպե, բայց այդպես էլ մնաց պահեստային նստարանին։ Որոշ երկրպագուների սա դուր չի եկել, և նրանք դիմել են իրավաբանական ընկերություն ու 50 միլիոն եվրոյի փոխհատուցում են պահանջում։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշենք, որ հանդիպումը ավարտվել է 3-3 հաշվով։ Խաղից հետո Կորեական լիգայի ղեկավարությունը ներողություն է խնդրել երկրպագուներից։

Ամենաթարմ