Սիրիայում գտնվող ամերիկայն ռազմաբազաներից մեկը ենթարկվել է անօդաչուներով հարձակման։
Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը։
Նշվում է, որ ռազմաբազան գտնվում է Սիրիայի, Իրաքի ու Հորդանանի սահմանների միացման վայրում։ Դրան հարվածել է 5 անօդաչու։
Ըստ աղբյուրի՝ տուժածների մասին տվյալներ չկան։
Նշվում է նաև, որ ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի վերցրել պատասխանատվությունը։