Հասարակություն

Հարձակում է կատարվել Ֆրանսիայում Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ

Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այս մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրել է իր Twitter-ում։։

Դեսպանը դատապարտել է վանդալիզմի ակտը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք կրկնվող վանդալիզմից Սեւրի Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է նա։

Նշենք, որ առաջին հարձակումը վարժարանի վրա տեղի էր ունեցել 2019-ի հունվարին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր այդ երկրում հրատարակվող ֆրանսալեզու Nouvelles d’Arménie (Հայաստանի նորություններ) ամսագրի գրասենյակի վրա հարձակման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ