«Արքայական ակումբի» վերջին տարիների ցուցանիշներն է ամփոփել Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
«Հարկավոր է վերադարձնել հաղթանակների նկատմամբ ունեցած խաղացողների ծարավը: Վերջին տարիներին այն մեծ նշանակություն է ունեցել մեր հաջողություններում: Այդ հաջողությունները թիմը գրանցել է Զիդանի ու ներկայիս խաղացողների շնորհիվ:
Այս թիմը կառուցելու համար մեծ ջանքեր են ներդրվել: Մեր թիմում է հանդես գալիս «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր Լուկա Մոդրիչը»,- Պերեսի խոսքերն է հաղորդում Marca-ն: