երասանուհի Բոնի Ռայթը, ով Հարի Փոթերի ֆիլմաշարում մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, առաջին անգամ մայր կդառնա։ Նա իր Instagram-ում պատմել է այն մասին, որ արտիստն իր առաջնեկին է սպասում:
Ռայթը ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ լուսանկար է հրապարակել, որից երեւում է, որ նա հղի է։
Զույգը խոստովանել է, որ անհամբեր սպասում է իր առաջնեկի հետ հանդիպմանը և ցանկանում է ծնող դառնալ։ Շատ օգտատերեր շտապեցին շնորհավորել Ռայթին և Լոկոկոյին: Նրանց թվում էր Ջեյմս Ֆելփսը, ով մարմնավորում էր Ֆրեդ Ուիզլիին՝ Ջինիի եղբորը Հարի Փոթերում։