Այս տարի լրանում է առաջին՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի պրեմիերայի 20-ամյակը: Մինչ օրս հրաշագործ տղայի մասին 8 ֆիլմ է թողարկվել՝ չհաշված Fantastic Beasts-ի երկու պրիքվելները: Բայց հավանական է, որ լեգենդար պատմությունն այսքանով չի ավարտվի:
Հարի Փոթերի մասին առաջին երկու ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլումբուսը և պատմության ամենահաջողակ և հայտնի կինոֆրանշիզներից մեկի երրորդ մասի պրոդյուսերը՝ Variety-ին տված վերջին հարցազրույցում բացահայտեց Հարրիի շարունակությունը նկարահանելու իր «փոքր ֆանտազիան»: Փոթերի սերիալ օրիգինալ դերասանական կազմով:
Նրա կարծիքով՝ «սա հիանալի «ներկայացում է», և դերասաններն այժմ հենց իրենց դերերի համար իդեալական տարիքում են»:
