fbpx
Սպորտ

Հարի Քեյնը մտադիր է հեռանալ Տոտենհեմից. Todomercadoweb

«Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը մտադիր է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդում է Todomercadoweb-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիացին կասկածում է, որ լոնդոնյան ակումբում կարող է առաջընթաց գրանցել ու ցանկանում է նոր մարտահրավերներ փնտրել մրցաշրջանի ավարտին:

Ռմբարկուն հատկանպես հիասթափվել է «խթաններ»-ի վերջին պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ 2:7 հաշվով պարտվել էր «Բավարիա»-ին:

Ավելի վաղ նշվում էր, որ 26-ամյա Քեյնի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ