fbpx
Իրավական

61 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։

«Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 22 և 28 տարեկան երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով 44 փաթեթ:

Ավելի ուշ պարզվեց, որ թմրամիջոցը ձեռք էին բերել «տելեգրամի» միջոցով և փողի դիմաց դնում էին մայրաքաղաքի տարբեր վայրերում։

Բերման ենթարկված երիտասարդները մատնանշել են, թե որ փողոցներում են դրել փաթեթները: Զննությամբ նշված վայրերից հայտնաբերվել է 17 փաթեթ թմրամիջոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ