Ահազանգ է ստացվել Երևանում կրակոցների մասին․ հարուցվել է քրգործ

Հրապարակող՝

Ահազանգ է ստացվել Երևանում կրակոցների մասին․ հարուցվել է քրգործ

Ամենադիտվածներ

2021 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

ՔԿ-ից հայտնում են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ և այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենաթարմ