Զինված Ուժեր

Հարությունյանն ու ՌԴ սահմանապահ վարչության պետը քննարկել են իրավիճակը սահմանին

Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը խորհրդանշող հուշարձանին։

Այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ