Արայիկ Հարությունյանը նոր մամուլի խոսնակ ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրով՝ Լուսինե Սաշայի Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նշանակման մասին հրամանագիրը Հարությունյանը ստորագրել է այսօր՝ փետրվարի 6-ին։
Հիշեցնենք, որ մինչ այս նախագահի մամուլի խոսնակը Վահրամ Պողոսյանն էր։