fbpx
Իրավական

Վարորդը հարվածներ է հասցրել երիտասարդ կին պարեկին

Երեկ՝ մարտի 27-ին, Երևանում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ծեծի է ենթարկել կին վարորդին: Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Բանն այն է, որ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները տեխզննում չունենալու պատճառով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Նրանք վարորդից պահանջել են, որպեսզի ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, սակայն ավտոմեքենայից 2 տղամարդ է դուրս եկել ու հայհոյանքներ հնչեցրել պարեկների հասցեին։ Նրանցից մեկը հարվածներ է հասցրել երիտասարդ կին պարեկին և խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ